ԵՐԹ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

20.10

2017

 

2254979   225192

2252809   2252844

Այսօր ԱրՊՀ ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երթ` նվիրված բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին:

Նախքան երթը` համալսարանի ուսանողները Լևոն Հայրապետյանի կողմից վերանորոգված «Սիրո պուրակում» սանմաքրման կամավորական աշխատանքներ են իրականացրել, մեծ բարերարի հայրենանվեր գործունեությունը արժևորող խոսքեր հնչեցրել, ապա երթով շարժվել դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կատարել են մոմավառություն և աղոթել Լևոն Հայրապետյանի հոգու հանգստության համար: Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա տեր Մինաս Մովսիսյանի առաջնորդությամբ մատուցվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի:

Լևոն Հայրապետյանը որպես գերագույն առաքելություն որդեգրել էր բարեգործությունը առ Արցախ և առ արցախցիներ, և դա գալիս էր մեծ մարդասեր, մեծ ազգասեր և մեծ հայրենասեր լինելու նրա էությունից: Անուրանալի է նրա ներդրումը Արցախի Հանրապետության զարգացման գործում, և բազմաթիվ են նրա բարեգործությունները:

Լևոն Հայրապետյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում: