Արցախի պետական համալսարան

 

2273043   2255496

2255242   2268754

«Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակում համալսարանականներն այս անգամ եղել են Հադրութի շրջանում:

ԱրՊՀ պատվիրակության անդամները հանդիպել են շրջանի դպրոցականների հետ, նրանց միջև անցկացրել ինտելեկտուալ խաղ` հաղթող թիմին հրավիրելով մասնակցելու մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչ փուլին:

Այնուհետև համալսարանականներն ու դպրոցականները դպրոցի բակից քայլերթով շարժվել են դեպի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հադրութեցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այցի ընթացքում ուսանողները եղել են նաև զորամասում, հանդիպել զինվորականների հետ, ծանոթացել զորամասի առօրյային, հանդես եկել համերգային ծրագրով, ապա զինվորներին փոխանցել ուսանողների նամակները:

Հիշեցնենք, որ «Ուսանող-աշակերտ-զինվոր.միասնության ուժը» ծրագրի շրջանակներում համալսարանականները այցելել են Քաշաթաղի և Շահումյանի շրջաններ: Առաջիկայում ծրագիրն իրականացնելու նպատակով կայցելեն նաև մյուս շրջանները: