Արցախի պետական համալսարան

 

IMG 5610   IMG 5604

IMG 5593   IMG 5596

Արցախի պետական համալսարանի հրավերով հոկտեմբերի 27-ին ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են եկել ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ.գ. դ. Սամվել Պողոսյանը և հենակետային վարժարանի մասնագետ, բ.գ.թ. Լուսինե Տոնոյանը:

Ս. Պողոսյանը հանդես է եկել «Հայկական հարցի միջազգայնացումը», Լ. Տոնոյանը` «Սփյուռքահայ գրականության հիմնարար ուղղությունները. նահանջի և կարոտի գրականություն» թեմաներով դասախոսություններով:

Լ. Տոնոյանի խոսքով, ՀՊՄՀ դասախոսների շրջանում այնպիսի կարծիք և մթնոլորտ է ձևավորվել, որ բոլորը պատրաստակամ են իրենց նպաստը բերելու Արցախին և Արցախի մայր բուհին, կիսել իրենց  մասնագիտական և մեթոդական փորձը, ցուցաբերել աջակցություն:

«Մեր կողմից ընտրվում են այնպիսի թեմաներ, որոնք ոչ միայն արդիական են, այլև դաստիարակչական: Նշյալ երկու թեմաների ընտրությամբ մենք նպատակ ենք ունեցել պատմության անցյալի դասերով ներկայի սերնդին ուղղորդելու չշեղվել ազգային գաղափարախոսությունից և ազգային արժեհամակարգից»,- նշել են բանախոսները: Դասախոսություններն ուղեկցվել են քննարկումներով և հարց ու պատասխաններով: