Արցախի պետական համալսարան

 

IMG 5345   IMG 5350

IMG 5352   IMG 5338

Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) միջև ձեռքբերված համաձայնության արդյունքում ՀՀ ԿԲ մասնագետները ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում հանդես են գալիս տասնօրյա դասախոսություններով։

Դասընթացի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 23-ին։ Ծրագրի իրականացման շրջանակներում ԱրՊՀ և Արցախի այլ համալսարանների ուսանողներին և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներին ներկայացվում են ՀՀ ԿԲ նպատակը, խնդիրներն ու գործառույթները, ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կարգավորման և վերահսկողության պրակտիկան և ապագա միտումները, ինչպես նաև ՀՀ ֆինանսական համակարգի կայունության և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության ապահովման մեխանիզմները։

ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության աշխատակիցներ Էլլա Հակոբյանը և Վահե Պետրոսյանը հանդես են գալիս դասախոսություններով բանկային և ապահովագրական համակարգի կարգավորման և վերահսկողության արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների թեմաներով։ Դասընթացավարների կողմից կարևորվել են միջազգային և տեղական զարգացումներին համահունչ ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության ներդրումը և շարունակական կատարելագործումը։ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության վերլուծաբան Գոռ Սահակյանի կողմից ներկայացվել են ֆինանսական համակարգի կառուցվածքը, ֆինանսական համակարգի կայունության ապահովման մեխանիզմները։ Մասնակիցների համար մշակվել են գործնական խնդիրներ։ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի վերահսկող Սոնա Ինգլիզյանը ներկայացրել է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության էությունը, անհրաժեշտությունը, իրականացման եղանակները և վեճերի լուծման մեխանիզմները, գործարար վարվելակերպի կարգավորման և վերահսկողության հիմնադրույթները։ Մասնակիցներին ներկայացվել է, թե ինչպես կարելի է հետևել և պլանավորել անձնական ֆինանսները, տեղեկացված որոշումներ կայացնել ֆինանսական ծառայությունների վերաբերյալ։ ԿԲ աշխատակիցները դասընթացի մասնակիցներին տրամադրել են տեղեկատվական գրքույկներ, սկավառակներ, որոնք վերաբերում են ֆինանսական մի շարք հարցերի։