Արցախի պետական համալսարան

 

2285199   2285171

227891   228142

Հոկտեմբերի 28-ին Արցախի մայր բուհի ուսանողական կազմը «Ուսանող-աշակերտ-զինվոր.միասնության ուժը» ծրագրի շրջանակներում այցելեց Մարտակերտի շրջան:

Համալսարանականները Մարտակերտ քաղաքի Մշակույթի տանը կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Խաղին մասնակցեց 10 դպրոցական  թիմ՝ Մարտակերտի տարբեր համայնքներից: Ինտելեկտուալ պայքարում հաղթող է ճանաչվել Մարտակերտի 1-ին դպրոցը ներկայացնող «Տրիումֆ» թիմը: Բոլոր թիմերի անդամներին շնորհվեցին գրքեր, իսկ առաջին տեղին արժանացած թիմի անդամներին` նաև պատվոգրեր: ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նաև հայտնել է, որ լավագույն ճանաչված թիմերը կմասնակցեն «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ խաղին՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Երկրորդ մասում ուսանողները ներկա են գտնվել Սուրբ Գևորգ վանքի կառուցման հնգամյակի առիթով մատուցված պատարագին: Արարողության ավարտից հետո համալսարանականները N զորամասում հանդես եկան երգ ու պարով, ասմունքով: Զինվորներն էլ ուսանողներին զարմացնելու առիթը բաց չթողեցին: Միջոցառման վերջում զինվորներին հանձնվեցին ԱրՊՀ ուսանողների կողմից նախապես գրված նամակները` ուղղված հայրենիքի պաշտպաններին:

Հիշեցնենք նաև, որ ԱրՊՀ ուսանողները «Ուսանող-աշակերտ-զինվոր.միասնության ուժը» ծրագրի շրջանակներում արդեն միջոցառումներով հանդես են եկել Քաշաթաղի, Շահումյանի և Հադրութի շրջաններում: Առաջիկայում  նախատեսվում են  այցեր նաև մյուս շրջաններ:

Իրինա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լրագր. 4-րդ կուրս