Արցախի պետական համալսարան

 

IMG 6411   IMG 6421

IMG 6427   IMG 6424

2014 թվականին ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ը հռչակվել է քաղաքների միջազգային օր: ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնում կազմակերպված ինտելեկտուալ խաղն այդ տոնին էր նվիրվածՆերկա էին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, դասախոսներ, ուսանողներ:

Խաղին մասնակցում էին աշխարհագրության գրեթե բոլոր կուրսերը հետևյալ թիմերով՝ «Վարարակն», «Վան», «Արմենիա», «Տագբիլարան» և «Բանգկոկ»: Խաղը բաղկացած էր երեք փուլից՝ նախնական, որին մասնակցել են միայն թիմերի ավագները և 2 հիմնական: Յուրաքանչյուր խաղափուլում ընդգրկված էր 12 հարց: Ակտիվ մրցապայքարի արդյունքում հաղթեց մագիստրատուրայի 1-ին կուրսի «Բանգկոկ» թիմը:

Վ. Միրզոյանը պարգևատրեց հաղթող թիմին` դրական գնահատելով ամբիոնի նախաձեռնությունը և ընդգծեց այն հանգամանքը, որ բավականին լավ հանդես եկան բակալավրիատի առաջին կուրսեցիները, ինչն իհարկե ուրախալի է:

Վ. Յարամիշյանը ևս ողջունեց ամբիոնի նախաձեռնությունը` նման միջոցառումները համարելով ոչ ֆորմալ կրթության տարբերակ և հորդորեց ուսանողներին ակտիվորեն մասնակցել ոչ միայն ներբուհական, այլև Արցախում և ՀՀ-ում կազմակերպվող նմանօրինակ խաղերին:

Ուսանողությանը և միջոցառման կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ մագիստրատուրայի ուսանողուհի Տաթև Միքայելյանը, ով նաև իր կողմից փոքրիկ նվերներ հանձնեց հաղթող թիմի բոլոր անդամներին