Արցախի պետական համալսարան

 

2313075

Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) միջև համագործակցության արդյունքում նոյեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանում գործարկվել է իրավաբանական կլինիկա:

Կլինիկայի ուսանողները, փորձառու փաստաբանների վերահսկողության ներքո, Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցելու են անվճար իրավաբանական օգնություն:

Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է աշխատանքային օրերին` ժամը 14:00-18:00-ին: