Արցախի պետական համալսարան

 

IMG 6567   IMG 6594

IMG 6575   IMG 6588

Նոյեմբերի 2-ին գումարված ԱրՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում քննարկվեցին կանոնակարգային մի շարք հարցեր, լսեցին հաշվետվություններ:

Օրակարգի առաջին հարցերը ենթադրում էին կանոնակարգային փոփոխություններ, մասնավորապես` ուսումնական պլանների ձևավորման և պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան ուսումնական բեռնվածության չափորոշիչների որոշման, ուսումնական աշխատանքների հաշվառման  նորմերը հաստատելու, ¦Կուրսային, ավարտական, մագիստրոսական աշխատանքների նախապատրաստման և պաշտպանության» կարգերում փոփոխություննեñ ϳï³ñ»Éáõ մասին: Հաջորդիվ քննարկվեցին «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» գիտական հանդեսի կանոնադրությունը և ԱրՊՀ ուսումնական հրատարակությունների ձևերն ու նրանց ներկայացվող պահանջները:

Վերջին երկու կանոնակարգերի բովանդակությունն ու կառուցվածքը ներկայացրեցին պրոռեկտորներ Վ. Ավանեսյանն ու Գ. Սահակյանը: Նրանք հիմնավորեցին այդ փաստաթղթերի կարևորությունն ու պահանջված լինելը, պատասխանեցին դրանց վերաբերյալ մի շարք հարցերի: Կանոնակարգերն ընդունվեցին միաձայն:

Գիտխորհուրդը լսեց մանկավարժության և հոգեբանության, ֆիզդաստիարակության, կերպարվեստի, ՆԶՊ և Ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնների 2016-2017 ուսումնական տարվա հաշվետվությունները, ընդունեց ի գիտություն: