Արցախի պետական համալսարան

 

IMG 7004   IMG 7010

IMG 7028   IMG 7024

Նոյեմբերի 7-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի կողմից նախաձեռնած միջոցառումը գիտաճանաչողական ընթերցումների ձևաչափով էր՝ նվիրված խնայողությունների միջազգային օրվան:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, ներկայացուցիչներ բանկային համակարգից, կառավարությունից, իրավական և առողջապահության ոլորտներից:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ և տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության տարբեր բաժինների ուսանողների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը  ամբիոնի պատասխանատուն, ներկայացնելով օրվա խորհուրդն ու կարևորությունը, նշեց. «Խնայել նշանակում է սեփական միջոցները գիտակցաբար օպտիմալացնել»: Նա  խոսեց նաև միջոցառման  համար ընտրված խորհրդանշական կարգախոսի մասին, որն ընտրել են ուսանողների հետ. «Ժամանակն ընթանում է մեկ ուղղությամբ՝ միայն առաջ: Այն, ինչ բաց ես թողել, վաղը վերադարձնել հնարավոր չի լինի: Ահա այսպես էլ մարդը պետք է վերաբերվի նաև իր  առողջությանը»:

Ընթերցումների ընթացքում ուսանողների կողմից ներկայացվել են տարբեր երկրներում խնայողություններ կատարելու ձևերն ու եղանակները, ավանդների ներդրումը՝ իբրև խնայողություն և կանաչ տեխնոլոգիաները՝ որպես շրջակա միաջավայրի պահպանման միջոց, տրվել են նաև գումար խնայելու և առողջությունն ամրապնդելու ամենօրյա խորհուրդներ:

Համալսարանի և ֆակուլտետի ղեկավարությունը կարևորել է նպատակային միջոցառումների կազմակերպումը՝ հորդորելով ասված ամեն դրականն ու օգտակարը վարքագիծ դարձնել: