Նոյեմբերի 11-ին «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ ուսանողներն այցելեցին ք. Մարտունի:
Ուսանողները Մարտունի քաղաքի համար 1 ավագ դպրոցում կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում էր ինչպես շրջկենտրոնի դպրոցների, այնպես էլ շրջանի գյուղերի թվով 11 թիմ: Հաղթող է ճանաչվել Խնուշինակ գյուղի «Հայդուկ» թիմը: Բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով, իսկ հաղթող թիմը հրավիրվեց մասնակցելու «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա Արցախի պետական համալսարանում: Այնուհետև համալսարանականներն ու դպրոցականները դպրոցի բակից եռագույնով շարժվեցին դեպի Մարտունու հուշահամալիր :
Ծրագրի շրջանակներում ուսանողներն այցելեցին նաև N պաշտպանական զորամաս, որտեղ հանդես եկան համերգային ծրագրով` երգ, պար, ասմունք: Համերգային ծրագրին հայրենասիրական երգերով մասնակցություն ունեցան նաև զորամասի զինվորները: Զինվորներին հանձնվեցին ուսանողների կողմից գրված նամակները:
Հավելենք, որ առաջիկայում ուսանողները պատրաստվում են այցելել նաև մյուս շրջանները:
Մարիա Միրզախանյան
ՏՄՄ 2-րդ կուրս