Արցախի պետական համալսարան

 

IMG 8844   IMG 8500

IMG 9198 1   IMG 8998

Նոյեմբերի 11-ին «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ  ուսանողներն այցելեցին ք. Մարտունի:

Ուսանողները Մարտունի քաղաքի համար 1 ավագ դպրոցում կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում էր ինչպես շրջկենտրոնի դպրոցների, այնպես էլ շրջանի գյուղերի թվով 11 թիմ: Հաղթող է ճանաչվել Խնուշինակ գյուղի «Հայդուկ» թիմը: Բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով, իսկ հաղթող թիմը հրավիրվեց մասնակցելու «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա Արցախի պետական համալսարանում: Այնուհետև համալսարանականներն ու դպրոցականները դպրոցի բակից եռագույնով շարժվեցին դեպի  Մարտունու հուշահամալիր :

Ծրագրի շրջանակներում ուսանողներն այցելեցին նաև N պաշտպանական զորամաս, որտեղ հանդես եկան համերգային ծրագրով` երգ, պար, ասմունք: Համերգային ծրագրին հայրենասիրական երգերով մասնակցություն ունեցան նաև զորամասի զինվորները: Զինվորներին հանձնվեցին ուսանողների կողմից գրված նամակները:

Հավելենք, որ առաջիկայում ուսանողները պատրաստվում են այցելել նաև մյուս շրջանները:

 Մարիա Միրզախանյան

ՏՄՄ 2-րդ կուրս