Արցախի պետական համալսարան

 

IMG 9614   IMG 9624

IMG 9621   IMG 9633

Նոյեմբերի 6-ից 11-ը ԱրՊՀ մի խումբ ուսանողներ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնում մասնակցել են դեռահասի վտանգավոր վարքագծի կանխարգելման թեմայով թրեյնինգների:

ԱրՊՀ-ՀՊՄՀ, մասնավորապես դրանց կից գործող հոգեբանական կենտրոնների համագործակցության շրջանակներում ՀՊՄՀ դասախոսներ Ա. Բեջանյանի, Ն. Պողոսյանի և Մ. Մամիկոնյանի ղեկավարությամբ  ԱրՊՀ մի խումբ ուսանողներ «Երեխայի հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթի կիրառական հիմնախնդիրները», «Ես և իմ միջավայրը» թեմաներով մասնակցել են մասնագիտական դասընթացների:

«ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատանքներում, ինչպես հայտնի է, նախատեսվում է ընդգրկել նաև ուսանողների: Այս նպատակով էլ մի խումբ ուսանողներ գործուղվել են գործընկեր համալսարանի համապատասխան կառույց` նախապատրաստվելու առաջիկա աշխատանքներին»,- պարզաբանում է ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

Վերապատրաստման դասընթացների մասնակիցներից Արմինե Սևումյանն ասում է, որ նման շփումների արդյունքում իրենք հնարավորություն են ունենում գործնականում իրացնելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները:

«Հոգեբանական կենտրոնի հիմնադրումը, նրա աշխատանքներում ընդգրկվելու հեռանկարը լավագույնն է, ինչը կարող էինք ակնկալել: Կենտրոնի շնորհիվ հոգեբանության բաժնի ուսանողներն ինքնադրսևորման հնարավորություն կունենան»,- ասում է ուսանողուհին: