ԱրՊՀ ՌԵԿՏՈՐ Մ. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11

2017

 

1.rektor

Սիրելի´ ուսանողներ,

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս եմ հղում ձեզ:

Չկա որևէ ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության հետ կամ չհուզեն նրան:

Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը` այսօր ձեզ է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան:

Երիտասարդական ավյունն ու նորի ձգտումը ձեր մեջ դաստիարակել են ազնիվ ու հաստատակամ քաղաքացու բնավորություն:

Թող  ձեր   ապագա  գործունեությունը  հիմնված  լինի  բարձր  արժեքներիազնիվ  նպատակների  և  վեհ  գաղափարների  վրա:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ  ձեզ  առողջություն, երջանկություն և կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության: