Արցախի պետական համալսարան

 

IMG 0705   IMG 07109

IMG 07118   IMG 07116

Նոյեմբերի 16-ից 17-ը ԱրՊՀ-ում մեկնարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ ԱրՊՀ-ում են ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:

ՀՊՏՀ գործընկերները հանդիպումներ են ունեցել ռեկտոր Մ. Մինասյանի, պրոռեկտորների և մի քանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ համատեղ աշխատանքային քննարկումներ են  ունեցել հավատարմագրման չափորոշիչների և ընթացակարգերի վերաբերյալ:

Նշենք, որ հավատարմագրման գործընթացը համակարգելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):