Արցախի պետական համալսարան

 

IMG 0561   IMG 0530

IMG 0553   IMG 0563

Նոյեմբերի 17-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ Վ. Ջահանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում կազմակերպվել էր դասախոսություն-քննարկում` նվիրված խնայողությունների միջազգային օրվան:

Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի երկրորդ և չորրորդ կուրսի ուսանողները բնագիտական և հումանիտար հոսքերում ընթերցված դասախոսություններից հետո քննարկումներ են ծավալել աշխարհում տարածված խնայողության եղանակների և մեթոդների շուրջ:

«Աշակերտները մեծ ոգևորությամբ լսեցին դասախոսությունը, ապա հարցեր ուղղեցին մեզ, որոնք կապված էին ինչպես մեր կողմից ներկայացված թեմաների, այնպես էլ համալսարանական առօրյայի հետ»,- ասում են բանախոս-ուսանողները: