Արցախի պետական համալսարան

 

DSC 0923   DSC 0789

DSC 0814   DSC 0827

Օրերս «Ուսանող-աշակերտ-զինվոր.միասնության ուժը» ծրագիրը կյանքի կոչվեց այս անգամ Ասկերանի շրջանում, որին մասնակցել են ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտորը, ԱրՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ, հինգ ֆակուլտետները ներկայացնող ուսանողներ:

Համալսարանականները այցելել են Ասկերանի մշակույթի պալատ, որտեղ հանդիպել են շրջվարչակազմի ղեկավար կազմի և շրջանի դպրոցների աշակերտության հետ: Այնուհետև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել են Ասկերան քազաքի, Նորագյուղ, Խնապատ և Իվանյան համայնքների դպրոցների բարձր դասարանցիները: Մասնակից բոլոր թիմերը պարգևատրվել են գրքերով և պատվոգրերով:

Մշակույթի պալատից ուսանողներն ու աշակերտները եռագույնով երթ են կազմակերպել դեպի Ասկերանի տանկ հուշարձանի նշան հայոց պատմական հայրենիքի  անբաժան մասը կազմող Ասկերանի հայեցի հավերժության ու լուսավոր ապագայի:

Օրվա երկրորդ կեսին համալսարանականներն այցելել են N զորամաս, որտեղ հանդիպում են ունեցել զինվորական և սպայական կազմի հետ, ապա Ասկերանի մշակույթի պալատի հետ հանդես եկել համերգային ծրագրով: