ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԴԱՍ-ԴԱՏ

22.11

2017

 

IMG 1239   IMG 12745

IMG 12415   IMG 13045

Նոյեմբերի 21-ին ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը Մ. Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի հիման վրա կազմակերպել էր դաս- դատ:

Դաս-դատը վարում էր ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ն. Առաքելյանը: Նա ներկայացրեց վեպի գործողությունների առանցքն ու գլխավոր հերոսին` Պեչորինին մեղադրելու պատճառը. «Պեչորինը հակասական կերպար է։ Նա միևնույն ժամանակ և՛ զգայուն է, և՛ ցինիկ։ Ծայրահեղ ամբարտավանությունը տիրել է նրան, սակայն ինքն էլ շատ լավ գիտի իր իսկ էությունը։ Նա մարմնավորում է այն մելանխոլիկ և ռոմանտիկ հերոսին, ով անդադար մտածում է կյանքի դատարկության և մահվան անխուսափելիության մասին։ Կյանքի նկատմամբ Պեչորինի ողջ փիլիսոփայությունը ժխտողական է»:

Դաս-դատի մասնակից ուսանողներին հաջողվեց վերլուծել վեպի հերոսների արարքները, մեղադրել և պաշտպանել նրանց, քննադատել և արդարացնել: Նրանք դատավոր էին, դատապաշտպան, փաստաբան, վկա, հայցվոր, պատասխանող և այլն` փորձելով գտնել, թե  որտեղ է թաքնված արդարությունը:

Հնչեց դատավճիռը, որը  կայացվեց մեղադրող և պաշտպանող կողմի ելույթներից հետո: Հանդիսատեսի որոշմամբ Պեչորինն արդարացվեց «տառապող եսասեր» հիմնավորմամբ: