ԱՐՊՀ-Ն ԵՎ «ԴԱՍԱՎԱՆԴԻ´Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

22.11

2017

 

20171115    20171115 1

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը` աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն  ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարեւորությունը` Արցախի պետական համալսարանի և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակն է համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ:

Համաձայնագրով համակարգվում է «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և համալսարանի միջև համագործակցությունը երիտասարդ մասնագետների պատրաստման, հավաքագրման, կրթությանն առնչվող միջոցառումների կազմակերպման և իրականացվող ծրագրերի առաջխաղացման ու տարածման ոլորտներում:

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը կարևորում է նման համագործակցությունը: Նա գտնում է, որ  համագործակցությունը շահավետ է լինելու երկուստեք. «Մի կողմից համալսարանը հնարավորություն կունենա աշխատանքով ապահովելու իր շրջանավարտներին, մյուս կողմից` հիմնադրամն` ի դեմս համալսարանի, կադրերի ընտրության լայն հնարավորություն կունենա»:

Նշենք, որ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակում ընթացիկ ուսումնական տարվանից ԱրՊՀ-ում մագիստրոսական կրթություն են ստանում երեք ուսանողներ: