Արցախի պետական համալսարան

 

IMG 1378   IMG 1384

IMG 1431   IMG 1398

Հայ գրականության և լրագրության ամբիոնը տարբեր ձևաչափերով պարբերաբար անդրադառնում է հայ և համաշխարհային գրականությանը, որը դրսևորվում է տարաբնույթ միջոցառումներով: Հերթական միջոցառումներից էր ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանի և բաժնի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված պոեզիայի ցերեկույթը:

«Սիրո թեման հայ քնարերգության մեջ». այսպիսի խորագիր էր կրում ցերեկույթը, որի ընթացքում ուսանողներն ասմունքեցին հայ պոեզիայի գոհարներից՝ միջնադարից մինչև նորագույն շրջան՝ Նահապետ Քուչակից մինչև Համո Սահյան: Ուսանողների ասմունքներն ընդմիջվում էին սիրո թեմային նվիրված բանաստեղծությունների հիման վրա գրված սիրված երգերով, պարային կատարումներվ: