Նոյեմբերի 22-ը հոգեբանի միջազգային օրն է: Օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել մանկավարժության և սպորտի ֆակուլտետում:
Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, մինչև 1998 թվականը հոգեբանները չունեին իրենց մասնագիտական տոնը: Նոյեմբերի 22-ը որպես տոն ծնվեց Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտնականների նախաձեռնությամբ:
Այդ առիթով մանկավարժության և սպորտի ֆակուլտետի հոգեբանություն մասնագիտության ուսանողներն իրենց դասախոսների հետ կազմակերպեցին միջոցառում: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան զեկուցումներով, հնչեցին հայտնի հոգեբանների մտքեր, նաև մասնակիցները հնարավորություն ունեցան փորձել հոգեբանական թեստեր:
Ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, կարևորելով նման միջոցառումների դերը ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու գործում, ընդգծեց հոգեբանների անհրաժեշտությունը հասարակության համար և համոզմունք հայտնեց, որ հոգեբանության մասնագիտության ուսանողները կդառնան լավ մասնագետներ:
ՏՄՄ2-րդ կուրս
Մարիա Միրզախանյան