Արցախի պետական համալսարան

 

23897715   2389774

23845466   2384515

Նոյեմբերի 22-ը հոգեբանի միջազգային օրն է: Օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել մանկավարժության և սպորտի ֆակուլտետում:

Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, մինչև 1998 թվականը հոգեբանները չունեին իրենց մասնագիտական տոնը: Նոյեմբերի 22-ը որպես տոն ծնվեց Մոսկվայի պետական համալսարանի  հոգեբանության ֆակուլտետի գիտնականների նախաձեռնությամբ:

Այդ առիթով մանկավարժության և սպորտի ֆակուլտետի հոգեբանություն մասնագիտության ուսանողներն իրենց դասախոսների հետ կազմակերպեցին միջոցառում: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան զեկուցումներով, հնչեցին հայտնի հոգեբանների մտքեր, նաև մասնակիցները հնարավորություն ունեցան փորձել հոգեբանական թեստեր:

Ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, կարևորելով նման միջոցառումների դերը ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու գործում, ընդգծեց հոգեբանների անհրաժեշտությունը հասարակության համար և համոզմունք հայտնեց, որ հոգեբանության մասնագիտության ուսանողները կդառնան լավ մասնագետներ:

 

ՏՄՄ2-րդ կուրս

 Մարիա Միրզախանյան