Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ  հոգեբանական  կենտրոնը նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը (ժամը 14. 00-16.00-ը) կազմակերպում է  պրակտիկ դասընթաց հետևյալ թեմաներով`

1. Առաջին և երկրորդ դասընթացՀոգեբանության նախապատմություն, հոգեբանական խորհրդատվություն, դերային խաղեր

2. Երրորդ դասընթացՀոգեվերլուծություն (Զիգմունդ Ֆրեյդ), երազների մեկնաբանություն

3. Չորրորդ դասընթաց – Անալիտիկ հոգեբանություն (Կարլ Յունգ) աշխատանք անգիտակցականի հետ

4. Հինգերորդ դասընթացՊրակտիկ հմտությունների ձեռքբերում, ընդհանուր աշխատանքի ամփոփում

Դասընթացը կվարի ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ` Արմինե Ադամյանը:

Հոգեբանական պրակտիկ դասընթացին կարող են մասնակցել  կենտրոնի աշխատանքներին ներգրավվածները: