Արցախի պետական համալսարան

 

IMG 1546   IMG 15435

IMG 15467   IMG 15450

ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ,  տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի հերթական նախաձեռնությունը կլոր սեղանի ձևաչափով էր` նվիրված բանկային աշխատողի օրվան:

«Վարկատու կազմակերպությունների կողմից վարկավորման հիմնախնդիրներն ԱՀ-ում» թեմայով կլոր սեղանին հրավիրված էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը, «Բլեսս» ՈՒՎԿ ՍՊԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Պետրոսյանը, «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանակերտ-Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Էլլադա Սահակյանը, «Արցախբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնես վարկավորման և ծրագրային վարկերի կառավարման վարչության պետ Վահան Գարաքյանը,  «Արարատբանկ» ԲԲԸ «Արցախ» մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ջավադյանը, «Արարատբանկ» ԲԲԸ վարկային բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, Ֆիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Նվեր ԱզատյանըԱրցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը, ֆինանսահաշվային ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Կլոր սեղանի շուրջ քննարկվել են վարկատու կազմակերպությունների կողմից վարկավորման հիմնախնդիրները:

Ն. Ավանեսյանը նկատում է, որ մերօրյա հասարակություններում ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրներից առանձնանում է վարկավորումը, որն աստիճանաբար ընդլայնում է իր կիրառման ոլորտները: Բայց լինելով տարաբնույթ տնտեսական ծրագրերի կյանքի կոչման, բարեկեցության ավելացման, հնարավորությունների օգտագործման միջոց` այն նաեւ ֆինանսական պարտավորության առաջացման աղբյուր է:

Ամբիոնի անդամների կողմից բարձրաձայնվել են ոլորտում առկա հիմնախնդիրներն ու առաջարկվել դրանց լուծման ուղիները, իսկ վարկատու կազմակերպությունների և համապատասխան ստորաբաժանումերի պատասխանատուները հիմնավորել են դրանք: