«Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակում համալսարանականները Շուշիում էին:
Նախքան ծրագրի մեկնարկը` ԱրՊՀ-ականները Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցում արիության դաս են անցկացրել` լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի կապակցությամբ, որը վարում էր ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը: Ապա կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել են շրջանի համայնքների դպրոցների թիմեր: Խաղի արդյունքում հաղթող թիմը պարգևատրվել է նվերներով և պատվոգրով` հրավիրվելով մասնակցելու եզրափակիչ փուլին:
Դպրոցում կայացած հանդիպումից հետո համալսարանականներն աշակերտների մասնակցությամբ եռագույնով շարժվել են դեպի Վազգեն Սարգսյանի հուշակոթող, ծաղիկներ խոնարհել, հարգանքի տուրք մատուցել հերոսի անմահ հիշատակին:
Ծրագրի շրջանակում համալսարանականներն այցելել են նաև զորամաս, հանդես եկել համերգային ծրագրով:
Իսկ օրվա վերջում ուսանողները մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և Տանկ հուշարձանի հարակից տարածքում: