Արցախի պետական համալսարան

 

24135229   24172468

24133850   24135580

Օրերս ամփոփվել են բանասիրական ֆակուլտետի կողմից Մոնթե  Մելքոնյանի  60-րդ  տարեդարձին  նվիրված  շարադրությունների  մրցույթի արդյունքները:

Հոկտեմբերի 10-ին հայտարարված «Մոնթեն»  և  «Եղավոր  լինենք»  թեմաներով շարադրությունների միջֆակուլտետային մրցույթին ներկայացվել էր  44  աշխատանքորից  35 -ը՝ բանասիրական,  5-ը՝  բնագիտական,  4-ը՝  մանկավարժության և  սպորտի  ֆակուլտետի   ուսանողների   կողմից:  

ԱկՍերգեյ  Աբրահամյանի  անվան  հայոց  լեզվի  ամբիոնի  վարիչ  ՀՂազարյանի  ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը ստուգել և նոյեմբերի 20-ին ամփոփել է մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը սահմանել է առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ, ընդ որում Շողեր  Սարգսյանը (լրագրություն, 1-ին կուրս) և Անուշ Ադամյանը (հայոց  լեզու  և գրականություն, 3-րդ կուրս) կիսել են առաջին տեղը: Մրցանակային երկրորդ  տեղը զբաղեցրել է Ալվարդ Վերդիյանը (հայ գրականության մագիստրատուրա, 2-րդ կուրս), երրորդը` Մերի  Հարությունյանը (լրագրություն, 3-րդ կուրս):

Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանի կողմից, մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներից բացի, խրախուսական նվերներ են նախատեսվել մրցույթին մասնակցած բոլոր ուսանողների համար: Նրանք խրախուսվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից  տրամադրված գրքերով: Առաջին կարգի  մրցանակակիրները  կխրախուսվեն  նաև  ռեկտորի  կողմից:

Նույն  առիթով ֆակուլտետի  ՈւԽ  նախագահի  կողմից  հայտարարված էր  նաև  պաստառների մրցույթՆերկայացվել  է  4 պաստառ՝  7  մասնակիցների  հեղինակությամբԼավագույն գործ  չի  առանձնացվել: Հեղինակները  խրախուսվել  են գրքերով: