ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ

29.11

2017

 

IMG 2852   IMG 2934

IMG 2915   IMG 2966

Նոյեմբերի 25-ին լրացավ ՀՀ և ԱՀ ազգային հերոս  Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակը, որի կապակցությամբ ԱրՊՀ-ում պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, հերոսի մարտական ընկերներ, համալսարանականներ, զինվորականներ, ուսանողներ, հյուրեր:

Հերոսի հայրենանվեր կյանքի, գործունեության ու մարտական ուղու մասին ելույթով հանդես եկավ ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը.«Հայ ժողովուրդը պատմական ճակատագրի բերումով հաճախ ստիպված է եղել պայքար մղել հանուն իր ազատության և անկախության: Այդ պայքարը ծնեց իրական նվիրյալների, որոնցից մեկն էլ Մոնթե Մելքոնյանն է. հերոս, ում մեջ ներդաշնակորեն միահյուսվել են թե´ ռազմական տաղանդն ու հմտությունները, թե´գիտնականի շնորհքն ու ձիրքը, թե´ բարոյական բարձրագույն արժեքները: Նրա անհուն նվիրվածությունն առ հայրենիք նրա նկատմամբ ստեղծեց համազգային սեր և ակնածանք»:

Միջոցառմանը հրավիրված հերոսի զինակից ընկերներից Մարտիրոս Ժամկոչյանը պատմեց Ավոյի հետ նրա առաջին հանդիպման և հետագա համագործակցության մասին, մանրամասներ ներկայացրերց նրանց մտերմությունից:

«Հաճելի է ներկա գտնվել իմ հայրենիքի նվիրյալի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքին: Հավատացած եղե´ք, եթե չհիշենք, չմեծարենք մեր ազգային մեծություններին, դատապարտված ենք ինքնաուրացման»,-ասում է Մ. Ժամկոչյանը:

Միջոցառման գեղարվեստական մասում հերոսին ձոնվեցին ասմունքի, երաժշտական և պարային կատարումներ: