Արցախի պետական համալսարան

 

IMG 2751   IMG 2729

IMG 2737   IMG 2738

ԱրՊՀ-ում պարբերաբար դասընթացներ են վարում ՀՀ և արտասահմանյան առաջատար մասնագետներ: Նոյեմբերի 27-ից հնգօրյա դասընթացներ է վարում ՀՀ Արդարադատության նախարարությանն առընթեր գործող պրոբացիայի պետական ծառայության Երևանի երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Ադամյանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի խոսքով, դասընթացները նախատեսված էին հոգեբանության բաժնի ուսանողների համար, սակայն, հաշվի առնելով հետաքրքրվածների թիվը, որոնց մեջ նաև դասախոսներ էին, որոշվեց ներգրավել նաև ազատ ունկնդիրների և ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ընդգրկվելիք անձանց՝ նպատակ ունենալով լրացուցիչ կրթական ծրագրի շրջանակներում զարգացնելու պրակտիկ հոգեբանական գիտելիքներ և հմտություններ:

Հնգօրյա պրակտիկ դասընթացի ընթացքում Ա. Ադամյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հոգեբանության նախապատմություն, հոգեբանական խորհրդատվություն, դերային խաղեր, հոգեվերլուծություն (Զիգմունդ Ֆրեյդ), երազների մեկնաբանություն, անալիտիկ հոգեբանություն (Կարլ Յունգ), աշխատանք անգիտակցականի հետ, պրակտիկ հմտությունների ձեռքբերում և այլն: