ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ

30.11

2017

 

IMG 3121   IMG 3150

IMG 3180   IMG 3190

Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն մասնագիտության  երկրորդ կուրսի  ուսանողներ Սոնա Մուսայելյանը և Հերմինե  Արզումանյանը ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի օգնությամբ  հանրակացարանում կազմակերպեցին ինտելեկտուալ  խաղ-մրցույթ` նվիրված ուսանողների միջազգային օրվան:

Խաղ-մրցութը նպատակ ուներ բարձրացնել ուսանողների ստեղծագործական ակտիվությունը, կազմակերպել հետաքրքրություններով ու նորություններով հագեցած  առօրյա և   բացահայտել ինտելեկտով  զինված  ուսանողների:

Միջոցառմանը ներկա էին  ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.  Յարամիշյանը, ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի պետ Զ. Սառաջյանը, բաժնի  մեթոդիստ Լ. Գրիգորյանը, բաժնի  տեխ. խմբագիր Մ. Մկրտչյանը, հանրակացարանի պարետ Ա. Հայրիյանը, ուսանողներ:

Մրցույթին մասնակցում էր  8 թիմ, յուրաքանչյուր  թիմում ընդգրկված  էր  7  ուսանող:

Միավորների ամփոփումով հաղթող  ճանաչվեց  «Ավանգարդ»  թիմը, որը  ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության  բաժնի կողմից պարգևատրվեց պատվոգրով և նվերով, իսկ բանասիրական  ֆակուլտետի դեկան Լ. Գ. Մարգարյանի կողմից` գրքով:
 

Սոնա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հայոց լեզու և գրականություն, 2-րդ կուրս