Արցախի պետական համալսարան

 

IMG-df2   IMG-52

Նոյեմբերի 27-ին ԱՀ և ՀՀ հերոս, արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամները և նույն ֆակուլտետի զբոսաշրջության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Գրիգորի Իշխանյանի գլխավորությամբ այցելել են Արցախյան պատերազմի անհայտ կորած (ԱԿԱՀՄ) և  զոհված  (ԶԱՀՄ) ազատամարտիկների հուշաթանգարանները:

Ուսանողները ծանոթացել են Արցախյան պատերազմի անհայտ կորած ազատամարտիկների միության հասարակական կազմակերպության գործունեությանը: Միության նախագահ, թանգարանի հիմնադիր-տնօրեն Վերա Գրիգորյանը ջերմ ընդունել է ուսանողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Ուսանողները տեղեկացվել են միության կողմից կազմակերպված միջոցառումների մասին և խոստացել, որ ակտիվ մասնակցելու են հատկապես ամենամյա հայրենասիրական շարադրության մրցույթին:

Հուզիչ էր Տաթև Հարությունյանի գրառումը թանգարանի հուշամատյանում. «Այցելելով այս թանգարան` մեր վիշտն ավելի խորացավ: Լսելով որդուն կարոտով սպասող մոր խոսքերը, նրա աչքերում տեսնելով անսահման ցավ ու կարոտ` մեր վրեժն ավելի է մեծանում, և մենք ավելի ենք տխրում: Տղե՛րք, մենք հույսով սպասում ենք ձեզ: Ձեզնից շատերը երևի վաղուց չկան, բայց ով էլ, որ ողջ է, խնդրում ենք, շուտ վերադարձեք, չորացրեք ձեր մայրերի թաց աչքերը համբույրով… Խոստանում ենք միշտ սպասել ձեզ և երբեք չզիջել այս հողը, քանի որ արդեն սրբացվել է ձեր արյունով…Խոնարհվում ենք…>> :                                                    

Պարույր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

                                                       Զբոսաշրջություն, 1-ին կուրս 

IMG-6bf