Արցախի պետական համալսարան

 

IMG 3558   IMG 3568

IMG 3562   IMG 35730

Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ-ում էր «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը, ով ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց կրծքագեղձի ինքնազննման և կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման տեխնիկան:

Կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի հայկական ներկայացուցչությունն ԱրՊՀ-ում էր «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Պետրոսյանի նախաձեռնությամբ:

«Մեր կազմակերպությունը նախաձեռնել է «Առողջ սերունդ» ծրագիրը, որի նպատակն է երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն ու առողջ կենսակերպ վարելու կանոնների ուսուցումը: Այս հանդիպումը նույն ծրագրի հերթական փուլն է»,- ասում է կազմակերպության նախագահը:

Կազմակերպության գործունեության, նախագծերի, կատարած աշխատանքների և առաջիկա պլանների մասին պատմել է  «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի  հայաստանյան ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը։

Բանախոսը նկատում է, որ մեր երկրում  քաղցկեղը հայտնաբերվում է բավական բարդացած վիճակներում և վերջին փուլերում` բուժումը դարձնելով ավելի երկարատև ու  բարդ: Եվրոպայի փորձն, իհարկե, արդյունավետ է,  սակայն՝ ոչ լիովին կիրառելի մեզ մոտ,  քանի որ պետք է հաշվի առնել ազգային բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք խանգարում են երիտասարդ պացիենտներին,  խուսափում են բարձրաձայնել կրծքագեղձի խնդիրների մասին:

««Առողջ կրծքագեղձ» նախագծի և «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության համագործակցության նպատակն է Հայաստանում զարգացնել և ընդլայնել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը, ինչպես նաև այս ոլորտում նշանակալից բարեփոխումներ նախաձեռնել»,- ասում է Ն. Քոչարյանը և կոչ անում պարբերաբար բուժզննում անցնել և նույնը քարոզել նաև ընկերների շրջանում: