Արցախի պետական համալսարան

 

IMG 1125   IMG 1129

IMG 1152   IMG 1179

Օրերս բանասիրական ֆակուլտետում կազմակերպվեց «Իրազեկ ուսանող» խորագրով ինտելեկտուալ խաղ, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, իսկ իրականացմանն աջակցել է ֆակուլտետի դեկան Լ.Մարգարյանը:

ԱրՊՀ-ում սովորող յուրաքանչյուր ուսանող ունի որոշակի իրավունքներ, պարտականություններ, որոնց իմացությունը և խելացի ու մտածված, ինչպես նաև տեղին կիրառումը ցանկալի է, ինչու ոչ, նաև պարտադիր: Խաղը նպատակ ուներ պարզել, թե ուսանողները որքանով են տիրապետում իրենց իրավունքներին, պարտականություններին: Մրցույթին մասնակցում էր 9 թիմ, թվով 63 մասնակից: Խաղը բաղկացած էր 3 փուլից, յուրաքանչյուր փուլ ներառում էր 12 հարց՝ 10 հարցը վերաբերում էր ուսանողների իրավունքներին, պարտականություններին, 2-ը՝ ինտելեկտուալ հարց: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո ուսանողները ներկայացրել են մշակութային համարներ: Արդյունքում  1-ին տեղը զբաղեցրել է "Fighters" թիմը (անգլերեն լեզու և գրականություն 2-րդ կուրս), 2-րդ տեղ՝ «Իրավունք» թիմը (հայոց լեզու և գրականություն 3-րդ կուրս), 3-րդ տեղ՝ «Նոր ալիք» թիմը (անգլերեն լեզու և գրականություն 1-ին կուրս):Մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը արժանացել են պատվոգրերի:

Աննա Ահարոնյան

Լրագրություն 2-րդ կուրս