ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԻՆ

07.12

2017

 

24891591   24989388

24891431   24899110

Դեկտեմբերի 6-ին ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանի ղեկավարությամբ հայոց լեզու մասնագիտությամբ երկրորդ կուրսի մագիստրանտները կազմակերպել էին գիտական սեմինար` նվիրված բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցի ծննդյան 160-ամյակին:

Մագիստրանտները ներկայացրել են Ստեփան Մալխասյանցի գրական-գիտական, լրագրողական գործունեությունը, ներդրումը բանասիրության, թարգմանության և լեզվաբանության ոլորտներում, թողած ժառանգությունը, որոնց ուղերձը մեկն էր` «Հայ բանասիրության և բառարանագրության պատմության մեջ իր գիտական բեղմնավոր գործունեությամբ Ստ. Մալխասյանցը կա իբրև հայագիտության անխոնջ մշակ ու հայ ժողովրդի հոգևոր մշակույթի մեծ երախտավոր»:

«Չնայած հայ հին մատենագրության ու բանասիրական ուսումնասիրությունների բնագավառում ունեցած մեծ վաստակին` Մալխասյանցն ավելի շատ ճանաչված է որպես հմուտ լեզվաբան: Նա անդրադարձել է հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաեւ ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի` ծանրակշիռ խոսքն ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ», -նշել է հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյան: