Դեկտեմբերի 7-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էին ճանաչողական ընթերցումներ` նվիրված վերլուծության էվրիստիկ մեթոդներին:
Ներկայացնելով վերլուծության էվրիստիկ կամ կրեատիվ մեթոդների տեսությունը, դրանց թույլ և ուժեղ կողմերը, առավելություններն ու թերությունները` ուսանողները լսարանի միջոցով գործնականում կիրառել են վերջիններս, կազմակերպել հարցազրույցներ և ինտերակտիվ բիզնես-խաղեր:
«Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառել գործնականում, տեսակետներ հայտնել, բանավիճել, հանդես գալ առաջարկություններով: Սա ժամանակակից դասի օրինակ է»,- ասում է Գ. Սարգսյանը:
Հաջողված ընթերցումների կապակցությամբ ուսանողներին խրախուսեցին նաև ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը: