Արցախի պետական համալսարան

 

IMG 1509   IMG 1504

IMG 1506   IMG 1517

Գիտակցելով, որ մանկավարժական կրթության համակարգում բուհ-դպրոց կապը ապագա ուսուցիչների նախապատրաստման կարևոր պայմանն է, ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը շարունակում է իր համագործակցությունը  Ստեփանակերտի  դպրոցների հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումների հետ:

Այս կապակցությամբ օրերս ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանը նախաձեռնել էր սեմինար-քննարկում, որին հրավիրված էին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների հայոց լեզվի և գրականության մասնագետները:

«Բազմագործառույթային  շաղկապները ժամանակակից  հայերենում» թեմայով սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է թեմային առնչվող արդիական հիմնախնդիրները, տվել գիտամեթոդական ցուցումներ: