Գիտակցելով, որ մանկավարժական կրթության համակարգում բուհ-դպրոց կապը ապագա ուսուցիչների նախապատրաստման կարևոր պայմանն է, ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը շարունակում է իր համագործակցությունը Ստեփանակերտի դպրոցների հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումների հետ:
Այս կապակցությամբ օրերս ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանը նախաձեռնել էր սեմինար-քննարկում, որին հրավիրված էին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների հայոց լեզվի և գրականության մասնագետները:
«Բազմագործառույթային շաղկապները ժամանակակից հայերենում» թեմայով սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է թեմային առնչվող արդիական հիմնախնդիրները, տվել գիտամեթոդական ցուցումներ: