ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԱՐՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

11.12

2017

 

IMG 4672   IMG 4642

IMG 4664   IMG 4661

ԱրՊՀ ղեկավարության հրավերով դեկտեմբերի 11-ից իրավաբանության բաժնում միջազգային իրավունքի թեմայով երկօրյա դասախոսություններով հանդես է գալու ԱՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:

Ներկայացնելով բանախոսին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է դասախոսություններով հանդես գալու երիտասարդ մասնագետի պատրաստակամությունը` կարևորելով նրա` արտասահմանում ստացած իրավաբանական կրթությունն ու դասախոսական աշխատանքի փորձը, իսկ ուսանողներին հորդորել  լինել ակտիվ և քննարկել հուզող հարցերը:

«Է. Բաբայանն իր պատրաստակամությունն է հայտնել պարբերաբար հանդես գալու միջազգային իրավունքին առնչվող թեմաներով: Համոզված եմ, որ դասախոսությունները կլրացնեն  իրավունքի այս ճյուղում ունեցած բացթողումները»,- ասել է ռեկտորը:

Է. Բաբայանը նախ ներկայացրեց դասախոսությունների թեման՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, մարդու իրավունքներ: Առաջիկա 50-60 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության գլխավոր խնդիրը, պաշտպանությունից և տնտեսությունից հետո, միջազգային ճանաչումն է լինելու, ուստի ուսումնառության ընթացքում, բացի տեղական իրավական նորմերից և ակտերից, պետք է լուրջ ուշադրություն դարձվի նաև միջազգային իրավունքին. թեմաների ընտրությունն այսպես է հիմնավորում բանախոսը` ուսանողներին կոչ անելով արդյունավետ կիրառել ուսումնառության տարիները` մասնագիտական գիտելիքների խորացման առումով. «Անկախությունը, որ հաստատվեց երեք տասնամյակ առաջ խրամատում զենքով, մեր օրերում պիտի վերահաստատեք թուղթ ու գրչով»: