Արցախի պետական համալսարան

 

IMG 4885   IMG 4918

IMG 4892   IMG 4898

Դեկտեմբերի 14-ին բանասիրական ֆակուլտետում հայոց լեզու և գրականություն մասնագիտության առաջին կուրսի ուսանողները բաց դաս-սեմինարի ձևաչափով ամփոփեցին «Հայ ժողովրդական բանահյուսություն» դասընթացը:

Ուսանողներն իրենց ելույթներում ընդհանրացրեցին բանահյուսությունից ստացած գիտելիքները` գրական հայերենով և արցախյան բարբառով ներկայացնելով պատառիկներ հայ ժողովրդական բանահյուսությունից:

«Ժողովրդական բանահյուսությունը ազգային հոգևոր արժեքի մի մասն է, որը հասել է մինչև մեր օրերը` ձևավորելով ու ամբողջացնելով այն կրողների ազգային դիմագիծը և հարուստ նյութ հանդիսանալով ինչպես ժամանակակից գեղարվեստական գրականության, այնպես էլ պատմագրության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման համար»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, բ.գ.թ., դոցենտ Զ. Բալայանը: