ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ

18.12

2017

 

IMG 5438   IMG 5401

IMG 5428   IMG 5372

Ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի ղեկավարությամբ հայոց լեզու և գրականություն բաժնի չորրորդ կուրսի ուսանողները կազմակերպել էին գիտական սեմինար՝ նվիրված արձակագիր Կոմիտաս Դանիելյանի ծննդյան 70-ամյակին:

Ս. Մինասյանը կարևորում է ինքնուրույն մոտեցմամբ ոճագիտական վերլուծություն կատարելու ուսանողների փորձը և նկատում. «Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր ուսանողությանն առաջադրվեն չուսումնասիրված հեղինակներ և ստեղծագործություններ՝ այդպիսով նպաստելով նրանց ինքնուրույն մտքի զարգացմանը»:

Ուսանողները ներկայացրել են արձակագրի կենսագրությունը, ապա` նրա մի քանի պատմվածքների ոճագիտական վերլուծությունը, մասնավորապես` առանձնացնելով նրա արձակի պատկերավորման և արտահայտչական միջոցները:

Կ. Դանիելյանի մասին հուշեր պատմեց նրա համագյուղացի, դասընկեր, գրականության և լրագրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Անահիտ Աթայանը: Նա Կ. Դանիելյանի արձակը բնութագրեց որպես «հոգեբանական, փիլիսոփայական արձակի համադրում, որ սնվում է դասական արձակի ավանդույթներով»: