Արցախի պետական համալսարան

 

   

25660283 

ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանող Վաչիկ Դադայանը նոր անուն է արցախյան գրական դաշտում: Վերջերս ընթերցողի սեղանին դրված նրա «Խաղաղություն բերողը» անդրանիկ գիրքը Արցախյան գոյապայքարի և Ապրիլյան ռազմագործողությունների դեմքերի և դեպքերի, հայի մաքառող տեսակի և պայքարող բնավորության խտացումն է:

Պատմվածքի հերոսը խաղաղություն բերողն է՝ արցախցի երիտասարդ, ում համար մասնագիտությունից կարևորը հայրենիքի պաշտպանությունն է՝ կենսակերպ և բնավորություն՝ խտացված Ավոյի կերպարում:

«Հերոսս Ավոն է, քանի որ ինքս ծնվել եմ Մարտունիում և դեռևս մանկության տարիների իմ հուշերում փայփայել եմ նրա կերպարը, նա նստած է իմ ներսում, որովհետև Ավոյով ողողված էր ծննդավայրս, և այսօր էլ շարունակվում է այդ երևույթը: Հերոսիս այլ կերպ կոչել չէի կարող»,- այսպես է հեղինակը հիմնավորում հերոսի և նրա անվան  ընտրությունը:

Գրքի շնորհանդեսին հրավիրված էին հեղինակի դասընկերներն ու կուրսընկերները, ուսուցիչներն ու դասախոսները, մտերիմներն ու հարազատները, ովքեր, ծանոթ լինելով Վաչիկի չափածոյին, պատմվածքով բացահայտեցին նաև նրա արձակը, որը պակաս հետաքրքիր չէ, քան պոեզիան:

Գիրքը եկավ ապացուցելու, որ ներկայիս սերունդը՝ ի դեմս Վաչիկի, չի հեռացել գրքից, ընդհակառակը՝ գիրք ընթերցելուն զուգահեռ, երիտասարդությունը նաև գրականություն է ստեղծում:

25660281 

25660284

25660282