ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

08.01

2018

 

11

2017-2018 ուսումնական տարվա օրացույցի համաձայն` հունվարի 8-ից մեկնարկել են ԱրՊՀ հեռակա համակարգի բակալավրիատի և մագիստրատուրայի առաջին կիսամյակի պարապմունքները:

Ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն երեք շաբաթ տևողությամբ՝  հունվարի 8-ից մինչև 26-ը՝ հնգօրյա ռեժիմով՝ երկրորդ հերթով:

Ստուգարքների ընդունումն իրականացվելու է պարապմունքներին զուգահեռ՝ հունվարի 15-ից 26-ը, քննությունները՝ պարապմունքներից հետո՝ հունվարի 29-ից փետրվարի 2-ը (բակալավրիատ) և  հունվարի 29-ից փետրվարի 5-ը (մագիստրատուրա):

Լուծարքի շրջանը մեկնարկելու է փետրվարին. առաջին լուծարք՝ փետրվարի 5-ից 9-ը, երկրորդ լուծարք՝ փետրվարի 26-ից մարտի 2-ը:

Հիշեցնենք, որ հեռակա ուսուցման համակարգում սովորողների ուսման վարձավճարների  մուծման վերջնաժամկետը հունվարի 12-ն է