Արցախի պետական համալսարան

 

IMG 6334   IMG 6341

IMG 6362   IMG 6360

Հունվարի 8-ից մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի առկա համակարգի քննաշրջանը:

Համալսարանական կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության բաժնի պետ Հասմիկ Մինասյանի խոսքով` նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի ընթացքում հաշվի են առնվել նախորդ քննաշրջանների ընթացքում արձանագրված վրիպակներն ու բացթողումները:

«Բացի կազմակերպչական աշխատանքներից, ամենօրյա պարբերականությամբ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում բոլոր ֆակուլտետներում և բաժիններում: Ուսումնական գծով պրոռեկտորին կից գործող բաժինների աշխատակիցները հետևողական են քննությունների կազմակերպման ընթացքի հարցում, որի մասին ներկայացված հաշվետվությունները քննարկվում են համապատասխան նիստերում, տրվում հանձնարարականներ»,- նշում է Հ. Մինասյանը:

Ըստ պատասխանատուի` համակարգչային եղանակով քննությունների կազմակերպման ընթացքում գրավոր բողոքներ չեն ստացել: Խնդիրներ առաջացել են միայն ուսանողական տոմսերի բացակայության դեպքում. «Ըստ կարգի` ուսանողական տոմսերի առկայությունը պարտադիր է: Դրա բացակայության դեպքում ուսանողի մասնակցությունը քննությանը չի թույլատրվում»:

Ուսանողական ինքնավար կառույցները ևս հետևում են քննաշրջանին: Ուսանողական խորհրդի նախագահ Դիանա Խաչատրյանը նշում է, որ քննաշրջանի ընթացքում բողոքներ կամ արտառոց իրավիճակներ չեն արձանագրվել. «Ֆակուլտետային ուսխորհուրդների նախագահներից տեղեկանում եմ քննաշրջանի ընթացքի մասին, զրուցում եմ նաև ուսանողների հետ: Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով»: