Արցախի պետական համալսարան

 

26804898    26733655

26814648    26733617

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի և մանկավարժության  ու սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանի ուղեկցությամբ հոգեբանության և ՆԶՊ բաժնի ուսանողները այցելել են ՊԲ զորամասեր, ծանոթացել հոգեբանական ծառայության ապահովման աշխատանքներին:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը կարևորում է նման այցելությունները, որոնք նպատակ ունեն ուսանողներին նախապատրաստել մասնագիտական աշխատանքներին:

«Ցուցադրական պարապմունքն ինքնին նորություն էր ուսանողների համար, որովհետև առաջին անգամ նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են սպա-հոգեբանները կազմակերպում հոգեբանական աջակցությունն ըստ փուլերի` ընդունում և գրանցում, հոգեբանական խորհրդատվություն և օգնություն, լիցքաթափում և վերականգնում»,- նշում է Շ. Այդինյանը` հիշեցնելով, որ հոգեբանության բաժնի ուսանողները ապրիլյան ռազմագործողություններին հաջորդած շրջանում ընդգրկված էին ռազմական բուժհաստատություններում և հոգեբանական աջակցություն էին ցուցաբերում ոչ միայն զինծառայողներին, այլև քաղաքացիական հասարակությանը: