ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.01

2018

 

2623028

Հետևելով իր ռազմավարությանը և նպատակ ունենալով մեծացնել ինժեներական ուժը ՀՀ շրջաններում՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական պրակտիկա» դասընթացի հերթական ընդունելությունը Ստեփանակերտ քաղաքում։

Դասընթացը կազմակերպվում է 2 փուլով՝

  • 1֊ին փուլ՝ տեսական եւ գործնական դասընթաց, որը կսկսվի ս/թ մարտի 1-ից և կտևի 6-8 ամիս՝ կախված մասնակիցների գիտելիքներից,
  • 2֊րդ փուլ՝ ուսումնառություն «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում առաջին փուլի լավագույն շրջանավարտների համար։

Դասընթացն ընդգրկում է հետեւյալ թեմաները՝

  • Համակարգչի կառուցվածք եւ օպերացիոն համակարգեր, GNU Linux OS
  • Ծրագրի մշակման պրոցես եւ գործիքներ (XP/SCRUM, QA, vim, svn/git, gcc,...)
  • Ինտերպրետացվող/սկրիպտային լեզուներ (bash, python)
  • Տվյալների կառուցվածքներ եւ ալգորիթմներ
  • Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ
  • Ինտերնետ ծրագրավորման հիմունքներ (full stack web development)

Դասընթացներն անվճար են, ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները կստանան կրթաթոշակ՝ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը)։ Կլինեն ընթացիկ և ավարտական քննություններ։ Դասընթացի ավարտին ուսանողներին կտրվի հավաստագիր՝ քննության գնահատականներով։ Ուսումնառությունը հաջողությամբ ավարտած ուսանողները կշարունակեն աշխատել «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում։

Դասերը կանցկացվեն Ինստիգեյթ Մոբայլ ընկերության Ստեփանակերտի գրասենյակում (հասցեն՝ Թումանյան փող., 74/1 շենք), շաբաթական 5 օր, օրական 4-8 ժամ ծանրաբեռնվածությամբ` կախված խմբից։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե PDF ֆորմատով Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ հասցեին մինչև ս/թ փետրվարի 15-ը։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով:

Ընդունելության պայմաններն են՝

  • Տրամաբանություն եւ մաթեմատիկայի բավարար գիտելիքներ
  • Անգլերեն լեզվի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 464700 (ներքին 1016) կամ 093 150992 հեռախոսահամարներով։