ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՆԱԽՈՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

25.01

2018

 

IMG 6681   IMG 6701

IMG 6692   IMG 6784

Հունվարի 25-ին հրավիրված ԱրՊՀ խորհրդի նիստում լսել են 2016-2017 ուսումնական տարվա աշխատանքների հաշվետվությունը, որը ներկայացրել է  ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Նիստը վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով օրակարգային հարցերը ներկայացնելուց հետո, խոսքը փոխանցեց ռեկտորին:

«2016-2017 ուսումնական տարում համալսարանը շարունակել է խթանել ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը՝ իր նպաստը բերելով երկրի պաշտպանունակության, հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային  կյանքի բարեկեցության բարձրացմանը»,- ասել է Մ. Մինասյանը՝ առանձնացնելով ուսումնամեթոդական և գիտական գործընթացի, ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի, ֆինանսական և վարչատնտեսական ոլորտներում իրականացված աշխատանքները՝ նշելով ոչ միայն ձեռքբերումները, այլև` բացթողումներն ու անելիքները. «Առանցքում ունենալով կրթության որակի բարձրացման խնդիրը՝ հաշվետու տարում իրականացված աշխատանքները կազակերպվել և իրականացվել են կրթության զարգացման ռազմավարությանը համապատասխան»:

Հաշվետու տարում իրականացվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ: Կազմակերպվել և անցկացվել են մի շարք միջազգային և միջբուհական գիտաժողովներ, գիտական ընթերցումներ, գիտական, մշակութային ներհամալսարանական և արտահամալսարանական միջոցառումներ: Ուսումնագիտական աշխատանքների որակի բարելավմանը նպաստել է գիտական գրադարանի  գրքային և էլեկտրոնային ֆոնդի հարստացումը:

ԱրՊՀ  գործընկեր   բուհերի  թիվը հասել է երեք տասնյակիԱրՊՀ-ն մասնակցություն է ունեցել  ՌԴ Օրյոլում կայացած միջազգային  գիտապրակտիկ կոնֆերանսին, որի ընթացքում  ԱրՊՀի և Օրյոլի պետական համալսարանների միջև կնքվել է երկկողմանի համագործակցության հուշագիր: Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը  նաև Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի հետ: Իրականացվել են մի շարք փոխայցելություններգիտական ընթերցումներ և այլ գիտական միջոցառումներ:

Արցախի պետական համալսարանը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության առանցքումԵրկրի Նախագահ Բակո Սահակյանի անմիջական մասնակցությամբ  ԱրՊՀ-ում կայացել է  է Արցախի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովը: Ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու նպատակով մայր բուհ են այցելել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, գիտական մտքի հայ և օտարերկրյա ականավոր գործիչներ, հանդիպումներ ունեցել ուսանողության հետ: Հաջողությամբ գործել է նաև ոչ ֆորմալ կրթության ծրագիրը:

Ռեկտորի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությանը հետևել է նախորդ ֆինանսական տարվա արդյունքների մասին հաշվետվությունը և 2018 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշվի նախագծի ներկայացումը, որոնք ներկայացրել է  ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանը:

Օրակարգային հարցերի ներկայացումից հետո խորհրդի անդամները, համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները հանդես են եկել ելույթներով՝ առաջարկելով 2016-2017 ուսումնական տարում ԱրՊՀ ռեկտորի կատարած աշխատանքները գնահատել բավարար, ապա ներկայացրել նաև համալսարանի գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ:

Բարձրացված խնդիրներին և հարցերին պատասխանել են ռեկտորը, ԿԳՍ նախարարն ու խորհրդի նախագահը:

ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում նշել է, որ բարձրացված խնդիրներն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ և համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես նախարարությունը իր հնարավորության սահմաններում փորձում է ժամանակին արձագանքել և լուծումներ առաջարկել:

«Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է խոսել անելիքների մասին, որոնցից պետք է առանձնացնել բուհի հավատարմագրման գործընթացը և համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը, որոնց աշխատանքները մեկնարկելու են գրեթե միաժամանակ»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա. Ղուլյանը, ով քաջածանոթ է համալսարանի խնդիրներին, ընդգծել է, որ կրթության ոլորտի խնդիրները մշտապես եղել են հանրային քննարկման առանցքում, ինչը խոսում է ոչ այնքան քննադատական վերաբերմունքի, որքան հետաքրքրվածության մասին: Այս առումով տեսանելի է համալսարանի ղեկավարության բծախնդիր վերաբերմունքը կրթության որակի կատարելագործման ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ Ա. Ղուլյանն առաջարկել է ԱրՊՀ 2016-2017 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը գնահատել բավարար, 2017 թ. ֆինանսական տարվա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունն ընդունել ի գիտություն և հաստատել 2017թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը:

Նիստի ընթացքում համալսարանի կյանքում ունեցած վաստակի և հետագա համագործակցության համար ԱրՊՀ «Ոսկե մեդալ» է շնորհվել նաև ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանին: