Արցախի պետական համալսարան

 

IMG 6850   IMG 6910

IMG 6886   IMG 6913

Հունվարի 26-ին ԱրՊՀ Հոգեբանական կենտրոնում ամփոփվել են «Հոգեբանական պրակտիկ հմտություններ» թեմայով կազմակերպված վերապատրաստման դասընթացի արդյունքները, մասնակիցներին հանձնվել հավաստագրեր:

Հոգեբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Գասպարյանի խոսքով, դասընթացին, որը վարում էր ՀՀ-ից հրավիրված պրակտիկ հոգեբան Արմինե Ադամյանը, մասնակցում էին ավելի քան երեք տասնյակ ուսանողներ, մագիստրանտներ և հոգեբան-մասնագետներ:

«ՀՀ հետ լայն թափ ստացած համագործակցությունը միաժամանակ մի քանի հարցերի լուծում է ապահովում. մի կողմից՝ աջակցություն նորաբաց կենտրոնին, մյուս կողմից՝ վերապատրաստման դասընթացներ: Հոգեբանական կենտրոնն իր վրա է վերցրել միաժամանակ մի քանի գործառույթներ, և այս ձևաչափով հանդիպումների պարբերականությունը արդարացնում է իրեն»,- նշել է պատասխանատուն:

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Մ. Յարամիշյանը, կենտրոնի պատասխանատու Ա. Գասպարյանը և ԿԳՍ բարձրագույն կրթության և գիտության բաժնի պետ Լ. Ղարախանյանը շնորհավորեցին մասնակիցներին մասնագիտական հերթական ձեռքբերման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացը կծառայի նպատակին: