ԱրՊՀ-ի հյուրն էր Վիկտոր Կոնոպլյովը

16.09

2011

000   111

Սեպտեմբերի 15-ին ԱրՊՀ-ն հյուրընկալեց ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին: Աշոտ Բեգլարյանի և Վիկտոր Կոնոպլյովի ստեղծագործական ընկերությունը մի քանի տարի անց վերածվեց իսկական բարեկամության: Ռուս պոետը դարձավ Բրյուսովի, Գորոդեցկու, Կիմ Բախշիի լավագույն ավանդույթների կրողը:

«Արցախի ժողովուրդը չի դադարում զարմացնել ինձ, և Ղարաբաղից ստացած տպավորությունները փոխանցում եմ բանաստեղծությունների միջոցով»,- մի առիթով ասել է Կոնոպլյովը: Այս տրամադրությամբ էլ նրա այցերը մեր երկիր պարբերական են դարձել, իսկ արդյունքը`Արցախի հիմնի ռուսերեն թարգմանությունն է, նրա տասնյակ բանստեղծություններն ու հոդվածները: ԱրՊՀ-ում երկրորդ անգամ է հյուրընկալվում: Որպես նվեր մայր բուհին` Նիժնի Նովգորոդի հայ համայնքի աջակցությամբ բերել էր համաշխարհային գեղանկարչության ոսկե հավաքածուի վերարտադրության տասնյակ նմուշներ: ԱրՊՀ ռեկտոր Ս.Վ.Դադայանը ԱրՊՀ կոլեկտիվի և ուսանողության անունից հայտնեց շնորհակալություն ռուս պոետին` նրա շնորհակալ գործի համար: