ԱրՊՀ-ՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՑ

29.01

2018

There are no translations available.

 

11

ԱրՊՀ-ում առկա համակարգի աշնանային (առաջին) կիսամյակի քննաշրջանը մեկնարկել է հունվարի 8-ից՝  շարունակվելով մինչև հունվարի 19-ը: Լուծարքի առաջին փուլը տևել է հունվարի 22-ից հունվարի 26-ը, երկրորդ փուլը նախատեսվում է կազմակերպել փետրվարի 26-ից մարտի 2-ն  ընկած ժամանակահատվածում:

Հեռակա համակարգի ուսանողները, որոնց համար քննաշրջանը մեկնարկել է հունվարի 29-ից և տևելու է մինչև փետրվարի 2-ը, հնարավորություն կունենան պարտքերը մարելու առաջին փուլում՝ փետրվարի 5-ից մինչև փետրվարի 9-ը, երկրորդ փուլում՝ փետրվարի 26-ից մինչև մարտի  2-ը:

Առկա համակարգի գարնանային (երկրորդ) կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 12-ից: