Արցախի պետական համալսարան

 

IMG 7030   IMG 7037

IMG 7043   IMG 7036

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի գործունեության առանցքներից է ՊԲ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերելը, որը ենթադրում է նաև սպա-հոգեբանների վերապատրաստում: Հերթական  վերապատրաստման դասընթացը մեկնարկեց փետրվարի 5-ին:

Պրակտիկ դասընթացների առաջին օրը մասնակիցների հետ հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ով, ամփոփելով նախորդ դասընթացներն ու արդյունքում ձեռք բերած հմտությունների կիրառելիությունը, սպա-հոգեբանների ուշադրությունը հրավիրել է կառույցի աշխատանքների ուղղությունների և պատասխանատուների պարտականությունների վրա:

«ԱՀՏԱ ինստիտուտը, ի դեմս սպա-հոգեբանների, պարբերաբար պետք է վերանայի իր մեթոդաբանությունը՝ այն համապատասխանեցնելով ինչպես առկա, այնպես էլ նորահայտ խնդիրների լուծման նոր և արդյունավետ ուղիների փնտրմանը»,- նշել է գեներալ-մայորը՝ մատնացույց անելով առաջնահերթությունները:

Ռազմական հոգեբանությունից կազմակերպվող հնգօրյա դասընթացները կվարեն  ԱրՊՀ դասախոսներ և ՊԲ բարձրաստիճան սպաներ: