«ԲԱՆԱՎԵՃԻ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ

07.02

2018

 

27540899

 

«Բանավեճերի և հետազոտությունների նախաձեռնություն» նախագծի շրջանակներում YMCA Արցախը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Բանավեճի և հետազոտական հմտությունների զարգացման» դասընթացին, որի ընթացքում Դուք կծանոթանաք բրիտանական պառլամենտի ձևաչափով բանավիճելու արվեստին, կզարգացնեք Ձեր հռետորական արվեստը, հետազոտական հիմունքները, հարցադրումներ կատարելու, փաստարկման և այլ հմտությունները:

Դասընթացը տեղի կունենա Վալեքս Գարդեն Հոթելում փետրվարի 17-25-ը ընկած ժամանակահատվածում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 15-ը լրացնել հետևյալ մասնակցության հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeLxuTXhFirAWXxnOLOVUP2DOXdh3nfNa5plD8y0NghrFdcXg/viewform

Դասընթացը «Բանավեճերի և հետազոտությունների նախաձեռնություն» նախագծի բաղկացուցիչ մասերից է։ Նախագիծն իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել բանավեճի ակումբներ Արցախի համալսարաններում, զարգացնել ուսանողների բանավեճային և հետազոտական հմտությունները, հռետորական խոսքը, քննադատական մտածողությունը և այլ ունակություններ:

Ընդհանուր առմամբ մեկ տարի տևող նախագիծն իր մեջ ներառում է բանավեճերի և հետազոտությունների հմտությունների զարգացման դասընթացներ, ամենամսյա բանավեճերի անցկացում, միջհամալսարանական բանավեճերի մրցաշար, հետազոտությունների իրականացում և հրապարակում։