Արցախի պետական համալսարան

 

27750581

Ապրիլի 11-15-ը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների պետական ծրագրի» շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի է ունենալու ուսանողական ֆորում:

Ֆորումի նպատակն է միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել մեր երկրում իրականացվող երիտասարդության, կրթության ոլորտում  առկա խնդիրները, գտնել ուղիներ` ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ուղղորդելու ի նպաստ միասնական հայրենիքի կայուն զարգացման, ամրապնդել կապը Արցախի մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև:

Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Այդ ընթացքում հանդիպումներ և քննարկումներ կլինեն նաև Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ, նախատեսվում են նաև Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովի, ուսանողներին հուզող թեմաներով քննարկումների անցկացում և հայտարարության ընդունում, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պատմական և դիտարժան վայրեր, ինտելեկտուալ խաղերի, մշակութային այլ միջոցառումների կազմակերպում:

Նշենք, որ ցանկացողները մասնակցությունը հավաստող հայտերը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 20-ը, իսկ զեկույցները՝ մինչև  մարտի 15-ը:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել  lratu.asu@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 047960903 հեռախոսահամարով: